Ավելի հյութեղ է ստացվում, քան սովորական բիսկվիթը․․․ Կարող եք թխել նույնիսկ տորթի փոխարեն

Թխվածքը ստացվում է այնքան օդային ու փքուն, փափուկ, խոնավ, որ այլս չեք ցանկանա բարդ ու ծախսատար տորթեր պատրաստել։ Ձեզ նույնպես խորհուրդ ենք տալիս փորձել այս բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

-ալյուր՝ 2 բաժակ

-ձու՝ 2 հատ

-շաքարավազ՝ 250գ

-սոդա՝ 1թ․գ․

-ձեթ՝ 0.5

-կաթ՝ 1 բաժակ

-ցանկացած միրգ, չիր, հատապտուղ

-վանիլին

Պատրաստման եղանակ․

Ալյուրը մաղել և միացնել սոդայի հետ։

Ձուն ու շաքարավազը հարել՝ մինչ դրա լիարժեք լուծվելը։

Ձվային խառնուրդին ավելացնել կաթը, խառնելուց հետո՝ ձեթը, նորից խառնել։

Լցնել նաև վանիլինն ու սոդայով ալյուրը, խառնել։

Տապակը ծածկել յուղաթղթով, կարագ քսել։

Լցնել խմորը և զարդարել մրգերի կտորներով, հատապտուղներով կամ չրերով։

Ջեռոցն այդ պահին արդեն պիտի տաքացած լինի մինչ 180 ջերմաստիճանի։

Թխել մոտ կես ժամ, սակայն ջեռոցից հանելուց առաջ պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիիկով։

Երբ այն սառի, մի քիչ շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 68 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS