Ավելի նпղկшլի և գшղшփшրազուրկ ընտրшրշшվ Հայաստանը երբեք չի ունեցել․ Վահե Տեր-Մինասյանի դիպուկ գրառումը

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ավելի նողկալի և գաղափարազուրկ ընտրարշավ Հայաստանը երբեք չի ունեցել։

Ամենացավալին հավատի կորուստն է։ Երբ չես հավատում իշխանությանն ու առավել ևս իշխանության ձգտող խաժամուժին։ Երբ չես հավատում քո երկրի անվտանգությունն ապահավող, բայց փաստացի անգործության մատնված կառույցներին։ Չես հավատում երկու կոպեկի համար ցանկացած պատվեր կատարող լրատվամիջոցներին։

Չես հավատում դաշնակից կոչեցյալներին, որոնք թշնամուդ հետ միասին երկիրդ պատառ–պատառ են անում։ Ու գալիս է մի պահ, որ անգամ ինքդ քո ուժերին սկսում ես չհավատալ…

Ու գիտեք ինչո՞ւ։ Որովհետև չկա միավորող ազգային գաղափար ու հավատ թե ինչի ես էս երկրում ապրում։ Որովհետև Հայաստանում ծնվելն ու ապրելը մեզ համար պարգևի փոխարեն դարձել է պատիժ։ Ու քանի չկա ազգը միավորող միասնական գաղափար՝ որի համար արժի ապրել և անհրաժեշտության դեպքում անգամ կյանքը չխնայել, մենք վազվզելու ենք աշխարհով մեկ անհույս ու դժբախտ։

Հ.Գ.
Գերեվարված մեր զինվորները առավոտվանից դարձել են տարբեր քաղաքական շարժումների համար ընտրաշավի մի հերթական մասնիկ…

(Visited 34 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS