Արդյո՞ք կարելի է լվшցքին քшցшխ ավելшցնել․ ողջ ճշմшրտությունը՝ հայտնի միջոցի մասին

Կարծում ենք, դուք նույնպես լսել եք այս հնարքի մասին․ կա վարկած, որ լվացքին քացախ ավելացնելով՝ կարող եք դրական արդյունք ստանալ։

Ահա այն դեպքերը, երբ քացախն ուղղակի անհրաժեշտություն է․

Փափկություն ու նրբություն

Երբեմն նույնիսկ նոր իրերը կարող են թվալ կոշտ ու մարմնի համար տհաճ։ Այս էֆեկտն առաջանում է գործվածքը արտադրամասում հատուկ եղանակով մշակելուց հետո։ Չափից ավել կոշտությունը վերացնելու համար կարող եք պարզաջրելիս 1 բաժակ քացախ ավելացնել՝ լվացքի մեքենայի փոշու համար նախատեսված հատվածում։

Բակտերիաների դեմ պայքար

Սպիտակ քացախն ախտա հանում է իրերն ու տարբեր մակերեսները։ Լվացքի ընթացքում 1-2 ճ․գ․ քացախ ավելացնելով՝ կկարողանաք ազատվել բոլոր բակտերիաներից։

Կայուն գույնի գրավականն է քացախը

Գունավոր իրերը կպա հպանեն վառ երանգը, եթե կվացքի ընթացքում 1 բաժակ սպիտակ քացախ ավելացնեք։ Նաև կարող եք լվացքից առաջ իրերը թրջել 1։1 հարաբերակցությամբ ջրի ու քացախի լուծույթի մեջ։

Իրերի ձյունաճերմակություն

Կրելու ու սխալ եղանակով լվանալու հետևանքով սպիտակ իրերը ստանում են մոխրագույն երանգ։ Անթերի ձյունաճերմակություն պահպանելու համար պետք է իրերը թրջել լուծույթի մեջ՝ պատրաստված 5 բաժակ ջրից և 2 բաժակ քացախից։ Թողնել ամբողջ գիշեր և առավոտյան լվանալ։

Տհաճ հոտից ազատվելու համար

Քիչ չեն դեպքերը, երբ սպորտային կամ աշխա տանքային հագուստի տհաճ հոտը չի վերանում նույնիսկ լավ լվանալուց հետո։ Դրանից կարող եք խուսափել, եթե լվացքի ընթացքում ավելացնեք 1-2 բաժակ քացախ։

Պայքար՝ նույնիսկ կայուն բծերի դեմ

Դեզոդարանտի կամ քրտինքի լաքաներից ազատվելու համար կիրառեք քացախ։ Միացրեք քացախը, սոդան և ջրածնի պերօքսիդը՝ ստանալով համ ասեռ մածուկ։ Քսեք լաքային, թողեք մի քանի րոպե և լվացեք։

Աղբյուր

(Visited 19 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS