Արդյոք Բալասանյանը նախագահ ընտրվելուց հետո սեպ չի՞ խրի Արցախի եւ Հայաստանի միջեւ. Վահան Բադասյան

Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանն այսօր` մարտի 29-ին ընթացող թեկնածուների հեռուստաբանավեճին հայտարարեց, որ Վիտալի Բալասանյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

Նա հարց ուղղեց Բալասանյանին՝ արդյոք Բալասանյանը նախագահ ընտրվելուց հետո սեպ չի՞ խրի Արցախի եւ Հայաստանի միջեւ:
Վիտալի Բալասանյանը պատասխանեց, որ ինքը մի քանի անգամ ասել է՝ Արցախը երկրորդ հայկական հանրապետությունն է, ինքն էլ որեւէ մեկին չի սատարում:

«Ես պատրաստ եմ եղել եւ հիմա էլ եմ պատրաստ ավտանգության հարցերով բոլորի հետ համագործակցել, որեւէ խնդիր չունեմ: Ցույց տվեք մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ինձ սատարել է, կամ սատարել են ժամանակին ինչ-որ հարցերով»,-ասաց նա:

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե «ով ոտք դնի Արցախ եւ հայտարարի, որ Արցախը Հայաստան է, թող ոտք չդնի», Բալասանյանը պնդեց՝ ովքեր չեն ճանաչում, չեն հարգում Արցախի ժողովրդի ինքնորոշումը, Սահմանադրությունը, պետք է ոտք չդնեն Արցախ,եւ նրանք «սադրիչներ ու ահաբեկիչներ» են:

Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:
Չնայած Հայաստանից եւ Արցախից հնչող բազմաթիվ կոչերին հետաձգել ընտրություները` հաշվի առնելով Արցախում կորոնավիրուսի տարածման վտանգը, այնուամենայնիվ, Արցախի իշխանություները մինչև այս պահը ընտրություները հետաձգելու որոշում չեն կայացրել:

Նյութի աղբյուրը՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS