Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու վիճակի մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։

Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են «Գոլդեն Փելիս» հյուրանոցում, և նրանցից մեկի շունիկը, նույնպես իրենց լավ են զգում: Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ»

(Visited 58 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS