Ադրբեջանական զինուժը այսօր` մարտի 30-ի, երեկոյան գնդակոծել է Բաղանիս գյուղը 30-40 րոպե տեւողությամբ:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բաղանիսի գյուղապետը Նարեկ Սահակյանը:
Նա նշեց, որ բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան:«Կրակել են դպրոցի ուղղությամբ, վնասել են գյուղի տների տանիքները եւ պատերը, վնասների չափերը ճշտվում են»,-ասաց նա:
Նյութի աղբյուրը՝ News.am
(Visited 945 times, 1 visits today)