Արտակարգ դեպք Երևանում. 190 դպրոցի հետնամասից 26-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

Երեկ՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 21:50-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածքով» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հարավ-Արևմտյան թաղամասի բնակիչ, 26-ամյա Գագիկ Ա.-ն է: Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասում գտնվող թիվ 190 դպրոցի հետնամասում, անհայտ անձը վիճաբանել է Գագիկ Ա.-ի հետ, ձեռքերով ու ոտքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին, ապա սուր կտրող-ծակող առարկայով հարվածել ազդրին:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի հայտնած տեղեկությունը՝ արդյոք Գագիկ Ա.-ն հրազենային վնասվածք ստացել է, թե ոչ:

Հետաքննիչ Բաբիկյանի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութի աղբյուրը՝ armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS