Արտակարգ. Ծնողները իրենց 7-ամսեկան երեխային գտել են մահացած վիճակում

Մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում.

Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են,որ մահացածը 7 ամսական Աննա Կ-ն էր, ում ծնողները իրավապահներին հայտնել են, որ ժամը 07։30-ի սահմաններում օրորոցի մեջ երեխային հայտնաբերել են մահացած վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում,

քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

(Visited 151 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS