Արտակարգ. ՀՀ-ում կորոնավիուսով վարակված արդեն 102 անձ կա

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ»-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարեց, որ ՀՀ-ում կորոնավիուսով վարակված արդեն 102 անձ կա։

«102 վարակվածների 75 տոկոսը 2 աղբյուրից են, Էջմիածնի և արտադրամասի հետ կապված»,-նշեց նա՝ հավելելով, որ որոշում է կայացվել Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը

20։00-ից դադարեցնել՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Նա նշեց, որ հիմա աշխատանքներ են տարվում «արտադրամասի դեպքի» ուղղությամբ։
Վարչապետը նշեց, որ արտադրամասը գտնվում է Շենգավիթում, իսկ այնտեղ կորոնավիուսի բռնկումը կապված է Իտալիայից ժամանակ ինստրուկտորի հետ։
«Նա ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը։

1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք»,-նշեց Փաշինյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS