Արտակարգ. Հրդեհ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքում

Մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,

որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ սենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Նյութի աղբյուրը՝ mamul.am

(Visited 48 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS