Արտակարգ. Քաղաքացին ԱԺ-ի շենքի դիմաց կայանած մեքենայում կարել է բերանը

Ապրիլի 11-ին, ժամը 17:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց կայանած ավտոմեքենայում բերանը կարած քաղաքացի կա. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում գտնվող քաղաքացին (Միրան Մ., ծնված 1991 թ.) կարել է շրթունքների մի հատվածը. պատճառը ընտանեկան և սոցիալական խնդիրներն են:

Տեղում հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության աշխատակիցներ, սակայն քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:

Նյութի աղբյուրը mes.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS