Բազմազավակ մայրը գնեց այս կոնտեյները, որ երեխաները գլխի վերևում տանիք ունենան․․․ և ահա թե ինչ վերածեց կինը իրենց կացարանը

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է տալ իր երեխային լավագույնը։ Նրանք ձգտում են ապահովել զավակներին ֆինանսապես, կրթություն տալ, տուն նվիրել։ Լուլուն հենց նման ծնողների շարքին է դասվում։

Նա պաշտում է իր 4 դուստրերին, և ջանք չի խնայում, որ նրանք ապրեն տաք ու հարմար տան մեջ։ Բազմազավակ, բայց միայնակ մայրը աշխատում էր օր ու գիշեր, բայց գումարը չէր բավականացնում տուն գնելու համար։

Ի վերջո, կինը որոշեց գործել այլ կերպ։ Նրա գլխում հանճարեղ մտահղացում ծագեց։ Լուլուն ներդրեց իր ողջ ֆանտազիան, ուժերն ու միջոցները։ Նա սովորական կոնտեյները վերածեց հարմարավետ տնակի։

Ընտանիքն ունի մեծ մահճակալ, որի վրա տեղավորվում են բոլոր երեխաները։ Գեղեցիկ մանրուքները, դեկորը վերածել են կացարանը հաճելի վայրի։

Շատերն են քննադատում Լուլուին՝ ասելով, որ տունը պիտանի չէ փոքր աղջիկների բնակվելու համար։ Բայց կինը հավատում է, որ կկարողանա ժամանակի ընթացքում բարելավվել պայմանները, առավել ևս, որ նա շատ է աշխատում։

Եվ չնայած նրան, որ ընտանիքը չի ապրում պալատներում, այնուամենայնիվ, նրանք խաղալու, քնելու և հանգստանալու տեղ ունեն։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 724 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS