Բացառիկ մանրամասներ. Ամենահիշարժան ծննդյան օրը 13-ամյա աղջկա համար այն օրն է եղել, երբ մոր և եղբոր հետ բարձրացել են սուրբ Հովհաննես մատուռ

Գյումրու մոր և 13-ամյա դստեր հետ կատարված դեպքը մեծ ցավով ընդունվեց հասարակության կողմից:

Աղջիկը շարունակում է պայքարել, իսկ լրագրողները գնացել են նրա անցյալի հետքերով՝ հասկանալու, թե որն է ի վերջո պատճառը նման փաստի, որը նաև անտարբերության արդյունքում է եղել:
Դպրոցում աղջնակը յոթերորդ դասարանում է սովորել:

Դպրոցի ճամփան համընկել է դասղեկի ճանապարհի հետ, և նրանք հաճախակի են միասին դպրոց եկել: Դասղեկն էլ, դպրոցի տնօրենն էլ վստահեցնում են, որ աղջկա վարքային դրսևորումների մեջ երբևէ որևիցե կասկածելի էլեմենտներ չեն նկատել:

Հակառակը՝ պնդում են, որ աղջնակն աչքի է ընկել բավականին ակտիվ ու կենսախինդ պահվածքով: Մայրը ևս պարտաճանաչ ու հոգատար է եղել դստեր ուսումնառության և առհասարակ առօրյայի հարցերում:

Աղջնակը դպրոցում անհարկի բացակայություններ չի ունեցել, աչքի է ընկել ստեղծագործական մտքի գեղեցիկ դրսևորումներով, գրել է հետաքրքիր շարադրություններ, որտեղ իր մտքերն է արտահայտել:

Մյուս զարմանալի հանգամանքը աղջնակի հարազատների չհայտնվելն է:

https://www.facebook.com/GalaTV/videos/637549370392234/?t=241

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS