Քունջութը միամյա, յուղատու խոտաբույս է, որն աճեցվել է դեռևս 3500 տարի առաջ:Հին եգիպտացիներն ու բաբելոնացիները օգտագործում էին քնջութի սերմերը համեղ յուղ ստանալու և բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար:
Անուշահոտ սերմերը օգտակար են ինչպես սննդի արտադրության, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ:
Քունջութի սերմը պարունակում է մոտ 52% ճարպ և 32% բուսական սպիտակուց, որոնք անփոխարինելի են մարդու մարմնի համար եւ մասնակցում են բոլոր կենսական գործընթացներին: Քունջութի սերմերն ունեն վիտամինահանքային հարուստ բաղադրություն: Այն պարունակում է A, C, E եւ B խմբի վիտամիններ, հանքանյութեր, մագնեզիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ, բայց ամենից շատ՝ կալցիում:
Բժիշկները, դիետոլոգները խորհուրդ են տալիս հում քունջութի սերմերը օգտագործել հիպերտոնիայի, թոքերի, լյարդի, թոքերի, վահանագեղձի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ:
Ժամանակակից բժշկությունը հաստատում է բուսի հետևյալ բուժիչ հատկությունները.
• կանխարգելում է ստամոքսի, հաստ աղիքի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը
• բարելավում է ասթմա և բրոնխիտ հիվանդություններով տառապաող հիվանդների վիճակը
• բարելավում է ուղեղի, սիրտ-անոթային, էնդոկրին համակարգերի գործունեությունը
• նորմալացում է շաքարի և խոլեստերինի մակարդակը
• Չեզոքացնում է արտաքինից օրգանիզմ ներթափանցող տարբեր տոքսինները, ռադիոնուկլիդները և ծանր մետաղները
• թուլացում է արյան անոթները, նպաստում է բարձր ճնշման իջեցմանը
• նվազեցնում է ռևմատիկ ցավերն ու այտուցը:
• ամրապնդում է նյարդային համակարգը, իմունային համակարգը, նպաստում է անքնության վերացմանը
Բուժման համար արդյունավետ են միայն սերմերը, որոնք չեն անցել ջերմային մշակման:
Այժմ ամբողջ աշխարհում առողջ սննդի կողմնակիցները քունջութը համարում են չափազանց օգտակար և նույնիսկ բուժիչ սննդամթերք: