Գիտնականները պարզել են, թե որն է զարկերակային ճնշումը նվազեցնելու ամենապարզ միջոցը

Արիզոնայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ զա րկե րակ ային ճ նշման կարգավորման ամենապարզ միջոցը 7-9 ժամ տևողությամբ առողջ քունն է:

Ինչպես գրում է iz.ru-ն, մասնագետների ենթադրությունները հիմնված են միջինում 45 տարեկան 300 մարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքների վրա:

Գիտափորձի բոլոր մասնակիցներն ստացել են սարքեր, որոնք չափում էին նրանց զար կերա կային ճն շումը յուրաքանչյուր 45 րոպեն մեկ, իսկ գիշերը կրում էին հատուկ ապարանջան, որը գնահատում էր քնի տարբեր փուլերի արդյունավետությունը:

Պարզվել է, որ քիչ կամ վատ քնող անձանց մոտ առավոտյան բարձրանում էր սի ստոլիկ ճ նշումը: Միևնույն ժամանակ նրանք, ովքեր քնում էին զար կերա կային բարձր ճ նշմամբ, սակայն բավական երկար, առավոտյան նման խնդիրներ չէին ունենում:

Վերլուծելով ստացված տեղեկությունները՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ինքնազգացողության բարելավման համար հարկավոր է քնել 7-9 ժամ: Ընդ որում, խորհուրդ է տրվում պառկել քնելու ժամը 23:00-ից ոչ ուշ:

Բացի այդ, մասնագետները հորդորում են քնել բացաձակ մթության մեջ՝ փակելով վարագույրն ու անջատելով բոլոր գաջեթները, քանի որ լույսերը նույնպես ազդում են քնի որակի վրա:

Աղբյուր

(Visited 36 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS