Գնահատեք այն ինչ ունե՛ք, մարդի՛կ․․․Իրական պատմություն, որն անհնար է կարդալ առանց հուզմունքի․

Այս չինացի տղան Վանգ Ֆումանն է։ Երկու տարի առաջ հասարակությանը հուզեց ուսուցչի կողմից արված նրա լուսանկարը։

Քննությունը հանձնելու համար նա 5 կմ է անցել 9 աստիճան սառնամանիքին՝ թեթեւ բաճկոնով եւ առանց գլխարկի: Նրա մազերն ու հոնքերը սառել են, իսկ այտերը ցրտից վառ կարմիր էին դարձել։

Ոչ իր տանը, ոչ էլ դպրոցում չկար ջեռուցում եւ բոլոր աշակերտները դասի էին նստում վերարկուներով. Վանգը շատ-շատ էր ուզում կրթություն ստանալ, քանի որ դա աղքատությունից դուրս գալու միակ հնարավորությունն էր:
Ի դեպ, քննությունից, որին նա այդքան տենչում էր, նա 100-ից հավաքել էր 99 միավոր:

Այն բանից հետո, երբ ուսուցիչը լուսանկարել է Վանգին եւ լուսանկարը տեղադրել համացանցում, աշակերտի պատմությունը հետաքրքիր շարունակություն է ստացել:
Օգտատերերի կողմից հավաքվել էր 3 մլն յուան կամ 450,000 ԱՄՆ դոլլար։ Այդ գումարով դպրոցում լուծվեց ջեռուցման խնդիրը, իսկ Յունան նահանգի աղքատ ընտանիքների երեխաների համար գնվեցին տաք հագուստ ու վերարկուներ:

Իսկ Վանգին հրավիրեցին Պեկին։ Եվ գիտե՞ք Պեկինում ինչից էր այդքան տպավորվել մեր հերոսը՝ ջեռուցման առկայությունից։
— Տանը մենք անընդհատ փայտածուխ ենք վառում ու քնում ենք բաճկոններով։ Իսկ այստեղ այնքան տաք է, որ ես կարող եմ քայլել միայն վերնաշապիկով։ Սա հրաշք է,- հիացած պատմել է տղան Պեկինից վերադառնալուց հետո։

Այս պատմությունն իրոք մտածելու առիթ է տալիս՝ հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք։

Գնահատեք այն ինչ ունեք մարդիկ, չէ որ ձեր ունեցած սովորական բաները ինչ որ մեկի համար լոկ երազանք են։

(Visited 54 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS