Գրացվել է հերթական կորոնավիրուսից մահը՝ Մարալիկ քաղաքում

Hraparak.am-ը գրում է․

Քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս գիշեր մարզում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել, որը պաշտոնապես դեռ չի հայտարարվել:

Ըստ մարզպետի՝ մահացածը Մարալիկ քաղաքի 90-ամյա բնակիչ է, որի մոտ միայն գիշերն է հաստատվել կորոնավիրուսով վարակված լինելը:

Տարեց քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ թեստավորում է արվել և հաստատվել կորոնավիրուսի առկայությունը:

Թեստավորումից մի քանի ժամ անց վարակակիրը մահացել է:

Նյութի աղբյուրը bavnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS