«Դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկուշաբթի օրվանից կթույլատրվի տեքստիլ արտադրությունը . . .
Առաջին հայացքից սա սովորական նորություն է, սակայն այն իր մեջ ներառում է այս իշխանության բարոյական նկարագիրը։

Եթե մոռացել եք հիշեցնեմ, որ Հայաստանում կորոնավիրուսի ամենահայտնի օջախը, Փաշինյանի ասած, հայտնի տեքստիլի արտադրությունն էր, որի անվանումը նա համառորեն չնշեց։

Մինչդեռ, Էջմիածնի հայտնի նշանդրեքի բոլոր հերոսների և մասնակիցների անունները մեր իշխանությունները մեծ հաճույքով դրեցին շրջանառության մեջ։

Թե ինչու Փաշինյանը չնշեց այդ արտադրության անվանումը, կարծում եմ, արդեն բոլորը հասկանում են։ Բայց այ որ մեկ շաբաթից այդ արտադրությունը սկսելու է աշխատել, դա արդեն անբարոյականության գագաթնակետն է, նագլիության վերջը։

Ու հիմա ինչ որ մեկն ինձ կարող է համոզել, որ այս իշխանություններին հետաքրքրում է մարդկանց կյանքն ու առողջությունը՞։

Հ.Գ. Հոգեվարքի մեջ գտնվող ռեստորանային բիզնեսը, որտեղ ներգրավված է ավելի քան 30.000 մարդ, այս իշխանությանն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ տեքստիլի համար շատ անհանգիստ են։

Շուտով, շատ շուտով բոլորդ կիմանաք, թե ինչու է տեքստիլն այդքան կարևոր Փաշինյանի ընտանիքի համար»։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS