Դժբախտ դեպք Կոտայքի մարզում. քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրասյան վրա և մահացել

Ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,

որ Կոտայքի մարզի Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրական սյան վրա կա կախված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Պարզվել է, որ Վալերի Բ.-ն (ծնված 1996 թ.) էլեկտրական սյան վրա աշխատանքներ աշխատանքներ
իրականացնելիս հոսանքահարվել է:

Փրկարարները Վալերի Բ.-ին իջեցրել են էլեկտրական սյան վրայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ մահացել է:

Աղբյուր

(Visited 113 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS