«Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին․ Օրեր առաջ՝ հերթական խորհրդակցության ժամանակ, Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել ներդրումային պիլոտային ծրագրեր:

Ավելին, մինչև այդ նա արդեն նշել էր, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է: Ու սպասվող տնտեսական ճգնաժամի մասին խոսեց, նա, ով ընդամենը մեկ ամիս առաջ «զրո» արձագանք էր տալիս իմ մտահոգություններին նավթի գների ռեկորդային անկման, ռուսական ռուբլու արժեզրման ու կորոնավիրուսի սպասվող սպառնալիքի վերաբերյալ:

Ոչ ավել, ոչ պակաս, նա հեգնում էր քաղաքական ընդդիմախոսներին՝ հպարտ հայտարարելով, թե կորոնավիրուսն ում շունն է: Հիմա հերթը հասել է ներդրումային ծրագրերին:

Ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել, երբ «քայլողների» կառավարման երկու տարիների ընթացքում ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են: Հարց է առաջանում՝ ո՞ւմ և ի՞նչ ռեսուրսներով են Հայաստանում ներդրումներ արվելու:

Անվտանգության, տնտեսական ու առողջապահական սպառնալիքներին դիմակայելու և ներդրումներ ներգրավելու ճանապարհը քաղաքական ու հասարակական համերաշխություն քարոզելն է:

Սակայն նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում ռեժիմը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել քաղաքական բանտարկյալներին ու մասնավորապես, նախագահ Ռ. Քոչարյանին:

Համերաշխություն ժանտախտի ժամանակ կարգախոսի փոխարեն Փաշինյանի ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան:

Հ. Գ. Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին:Առողջություն բոլորիդ»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS