«Դուք սկի իշխшնություն եղшծ ժшմшնակ չեք կшրողացել հшղթել ընտրпւթյունները, ո՞նց եք հшղթելու». Նիկոլ Փաշինյան

Aravot.am-ը գրում է․ «Իմ առաջարկը նրան փոխանակել գերիների հետ կապված էր նրա հետ, որ ոմանք ասում էին՝ թող որդուն տա, գերիներին վերադարձնի:

Ես էլ ասացի՝ եթե հնարավոր է իմ որդուն տալ, գերիներին վերադարձնել, իմ որդին պատրաստ է, գնում է: Այդ առաջարկի հեղինակներին՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ասացի՝ լիազորում եմ ձեզ բանակցել»,- այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսպես պատասխանեց այն քննադատություններին, որ իր որդուն՝ Աշոտ Փաշինյանին գերիների փոխարեն Ադրբեջանին տալը պոպուլիստական է որակվում:

Խոսելով այս քարոզարշավին հայհոյանքների, վատ բառապաշարի մասին՝ Փաշինյանն ասաց. «Երեւի մեր ընտանիքից մենակ Արփին է, ով 6 տարեկան է, չի արժանացել դրան, այդ էլ կարող է ուշադիր չենք եղել: Շուշանին զրպարտելու, վիրավորելու գործով դատական գործ կա այսօր: Դրա հեղինակը ընդդիմադիր ակտիվիստներից մեկն է, նրանցից, ովքեր բեմադրում էին գնդակահարություն: Լավ, մեկ, երկու, երեք, չորս, ամեն ինչին չափ կա, սահման կա»:

Ըստ Փաշինյանի, հայհոյախոսությունը գալիս է ֆեյք նյուզից ու ԶԼՄ էթիկայի բացակայությունից, որը պետք է կարգավորվի:

Խոսելով հետընտրական զարգացումների մասին՝ Փաշինյանն ասաց, որ իր կանխատեսումն այն է, որ ոչ մի զարգացում չի լինելու, որովհետեւ ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու. «Դուրս են գալիս եւ ասում են՝ մենք հաղթելու ենք ընտրությունները, դուք սկի իշխանություն եղած ժամանակ չեք կարողացել հաղթել ընտրությունները, ո՞նց եք հաղթելու»:

Նյութի աղբյուրը՝ Aravot.am-

(Visited 36 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS