«Գոլդեն Փելես» հյուրանոցում գտնվող 31 քաղաքացիները հնարավոր է այս շաբաթվա վերջին դուրս գան կարանտինից:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Նրանք այս ընթացքում որեւէ գանգատներ չեն ունեցել, վիրուսին բնորոշ ախտանշաններ ի հայտ չեն եկել»,-նշել է Նիկողոսյանը:
Նիկողոսյանը նաև անդրադարձել է Կորոնավիրուսով վարակված քաղաքացու վիճակին՝ նշելով որ, նաջերմել է միայն առաջին օրերին, երբ թեստը հաստատել է վիրուսի առկայությունը:
Դրանից հետո ջերմությունն իջել է:
(Visited 57 times, 1 visits today)