Կարդացեք Շտապ օգնության վերաբերյալ այս տեքստը ու մտապահեք այն: Սա իսկապես կարևոր է.
♦ մենք ձեզ ոչ թե սպասարկում ենք, այլ օգնություն ենք ցուցաբերում. մենք կայացնում ենք որոշումներ, խորհուրդներ մի տվեք;
♦ մենք պարտավոր չենք պատգարակներ կրել, ավելի լավ է օգնեք, եթե կարող եք;
♦ մենք ոչ թե դանդաղ ենք գալիս, այլ կանչն է երկար սպասում, քանի որ բժիշկները քիչ են;
♦ իսկ գիտե՞ք, թե ինչու են քիչ. շատերը հետևել են մարդկանց խորհրդին, ովքեր շարունակ պնդում էին. «Դուր չի գալիս՝ ազատվիր աշխատանքից»;
♦ կարդացեք Հիպոկրատի երդումը, եթե ժամանակ ունենաք;
♦ մենք պարտավոր չենք բախիլ հագնել, քանի որ արագությունն ավելի կարևոր է, քան ձեր հատակների մաքրությունը;
♦ հետագա բուժում մենք չենք նշանակում;
♦ գալով հիվանդի մոտ՝ մենք պարտավոր չենք զննել ընտանիքի մյուս անդամներին;
♦ ինքնաբուժության հետևանքների համար մենք պատասխանատվություն չենք կրում;
♦ մենք էքստրասենս չենք, հիշեք այդ մասին;
♦ մենք սուրբ չենք, դրա համար էլ չարժե մեզ վիրավորել;
♦ մենք չենք կարող փրկել բոլորին, բայց փորձում ենք;
♦ մենք էլ կարող ենք հիվանդանալ, ուտել կամ խմել ցանկանալ, քնելու կարիք ունենալ;
♦ մեր աշխատավարձը ձեր վճարած հարկերից չեն տալիս, քանի որ շատերը անգամ հարկ չեն վճարում;
♦ աշխատում ենք ԱՆ կողմից հաստատած ստանդարտներին համապատասխան, իսկ դրանք մենք չենք ստեղծել;
♦ մենք պարտավոր չենք դաստիրակել ձեզ ու խնդրել հոգ տանել ձեր մասին;
♦ եթե տան վրա համար չկա, մենք չենք կարողանա գտնել հասցեն;
♦ ձեզ օգնություն ցուցաբերելու պահին ձեր կյանքը մեր ձեռքերում է:
Նյութի աղբյուրը՝ Ինֆո Արմենիա