Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին. սպասվում է ջերմաստիճանի անկում.

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 11-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ին Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, 13-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար գիշերը կբարձրանա 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 11-ի ցերեկը սպասվում է անձրև, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռներում օդում հնարավոր 0․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS