Երջանիկ մայրիկը ծննդшտնից դուրս գալիս գրկեց իր նորшծնին, բայց երբ ուզում էր հшմբուրել նրան, հшսկացավ, որ…

Երջանիկ մայրիկը ծննդատնից դուրս գալիս գրկեց իր նորածնին, բայց երբ ուզում էր համբուրել նրան, հասկացավ, որ օտար երեխա է…

Երիտասարդ մայրիկը գրկեց երեխային և գունատվեց: Մեծ ծրար, գեղեցիկ բանտիկ, դռան հետևում բազմաթիվ բարեկամներ:

Միայն թե ծրարի մեջ ուրիշ երեխա էր. միայն մի հայացքն էլ բավական էր, որ կինը հասկանա դա:

Աննան նայեց երեխային և սկսեց հանել նրա հագուստը: Բուժքույրը բարկացած ձայնով հարցրեց, թե նա ինչ է անում, դուրս գրման սրահը մեկն է, իսկ բաժանմունքում դուրս գրվելու այլ կանայք էլ են սպասում:

Աննան ոչինչ չպատասխանեց, միայն դողացող ձեռքերով հանեց երեխայի տակդիրը և նայեց բուժքույրին.

—Սա տղա է: Ու՞ր է իմ աղջիկը: ՎԵրադարձրեք աղջկաս, այլապես հիմա կավիրեմ ձեր հիվանդանոցը:

Բուժքրոջ բարկությունն անմիջապես անհետացավ: Նա վազելով դուրս եկավ, երկու րոպե անց գլխավոր բժիշկի և Աննայի նորածին դստեր հետ վերադարձավ պալատ: Նա սկսեց ներողություն խնդրել և բացատրել, որ տղա երեխան նույնպես պատրաստվում է դուրս գրման: Ավելի ճիշտ մանկատուն գնալու, քանի որ մայրը հրաժարվել է նրանից:

Աննան չշարունակեց վեճը, գրկեց դստերը և գնաց հարազատների մոտ, սակայն լքված փոքրիկը դուրս չէր գալիս իր գլխից: Երեկոյան նա չկարողացավ զսպել արցունքները և ամեն ինչ պատմեց ամուսնուն:

Արդեն երեք շաբաթ անց բոլոր բարեկամները նույն կազմով հավաքվել էին հիվանդանոցում, այս անգամ էլ նրանք տուն տարան Արսենին: Այժմ նորածին աղջնակը փոքրիկ եղբայր ունի, միայն թե նորաթուխ ծնողները ստիպված եղան նոր մանկասայլակ գնել՝ նախատեսված զույգ երեխաների համար:

Աղբյուր

(Visited 54 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS