Երջանիկ մարդիկ երբեք մեծ շուքով չեն նշում ծննդյան օրերը․․․ Ահա թե ինչու

Համաձայնեք, որ մեր հասարակությունում ընդունված է, որքան հնարավոր է ճոխ ու մեծ շուքով նշել ծննդյան օրերը: Հատկապես երիտասարդ մայրիկները կարծես մրցակցեն միմյանց հետ, երբ խոսքը գնում է երեխայի ծննդյան օրվա մասին:

Ամեն մեկը փորձում է գերազանցել մյուսին: Պատվիրում են հերոսների, թանկարժեք ռեստորաններ փնտրում, հրավիրում հայտնի մարդկանց, երեխայի համար չափազանց թանկ նվերներ գնում: Երեխային բոլորովին պետք չէ այդ ամենը, իսկ ահա ծնողներին՝ հակառակը: Իսկ ինչու ոչ, եթե կա գումար ու հնարավորություն:

Ես մի ծանոթ ունեմ, ում ընտանիքը ամեն օր մակարոն կամ կարտոֆիլ է ուտում, իսկ ահա բոլոր տոներին նրանք գնում են ռեստորան, որ վայելեն շեֆ-խոհարարի պատրաստած հազվագյուտ ուտեստները: Երբ հարցնում եմ, թե ինչու չեն ուզում ավելի համաչափ ապրել, ամեն օր թարմ միրգ ու բանջարեղեն ուտել, նա խորը շունչ է քաշում ու պատասխանում, որ առօրյան՝ առօրյա է, իսկ տոները պետք է նշել:

Մեր հասարակության մեջ վաղուց կա բաժանում: Կան մարդիկ, ովքեր չեն ուզում նշել ծննդյան օրը այնպես, որ հետո մի կերպ ապրեն կես տարի: Գուցե ափսոսում են գումարը և չեն ուզում 1 օրում այդքան ծախսել, գուցե իրենք իրենց հետ ներդաշնակության մեջ են ապրում և էմոցիաների պակաս ու ցուցադրելու կարիք չունեն:

Եվ կան մարդիկ, ովքեր չեն խնայում գումարը և ծախսում ամբողջ կուտակածը: Նրանք ուզում են զարմացնել օրիգինալությամբ և հնարավորություններով, որ բոլորը նախանձեն:

Այն մարդիկ, ովքեր երջանիկ են, հասկանում են, որ ամեն օրը տոն է: Եվ իմաստը կայանում է նրանում, որ պետք է վայելել ամեն ապրած ժամը: Այդ դեպքում երջանիկ լինելու համար աղմուկի, խնջույքի և հազարավոր հյուրերի կարիք չեք ունենա:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Ժամանց

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS