Զանգեցի հարսիս ու լսելով երգը՝ զրկվեցի խոսելու ունակությունից… Ես հույսեր էի կապում հարսիս ու որդուս հետ, նրանց պիտի նվիրեի տունս

Զանգեցի հարսիս ու լսելով երգը՝ զրկվեցի խոսելու ունակությունից… Ես հույսեր էի կապում հարսիս ու որդուս հետ, նրանց պիտի նվիրեի տունս…

Իմ ու հարսիս հարաբերությունները միշտ շատ լավ են եղել: Երբ որդիս ամուսնացավ, նրանք ասացին, որ ուզում են առանձին ապրել, իսկ ես դեմ չեղա: Քանի որ երիտասարդները վարձով էին ապրում, ես նրանց օգնում էի ամեն կերպ, որքան կարողանում էի: Ամեն շաբաթ նրանց մի քանի տոպրակ սնունդ էի տանում, իմ հողամասի բանջարեղեններն ու իմ պատրաստած փակոցներն անպակաս էին նրանց տանից: Երբ ծնվեց նրանց առաջնեկը, հանգստյան օրերին թոռնիկիս բերում էի ինձ մոտ, որպիսի նրանք երկուսն էլի լիարժեք հանգստանան:

Շուտով կլրանա թոռնիկիս 2 տարեկանը, իսկ 3 ամիս առաջ իմացանք, որ հարսս հղի է, սակայն նրանք կասկածում են՝ ունենալ երեխային թե ոչ, քանի որ դեռ չեն լուծել բնակարանի հարցը: Ես պնդեցի, որ ծննդաբերի, և ասացի, որ կտեղափոխվեմ հողամասի փոքրիկ տունը, իսկ քաղաքի իմ բնակարանը, որտեղ հիմա ապրում եմ, կնվիրեմ նրանց:

Բայց մի շաբաթ առաջ եղավ այնպիսի միջադեպ, որից հետո նույնիսկ տեսնել չեմ ուզում նրանց: Իմ ծննդյան օրն էր, եկել էր որդուս ընտանիքը, իմ մտերիմ ընկերուհին և կոլեգաներիցս մի քանի հոգի: Արդեն ուշ էր, հարսս ասաց, որ երեխայի քնելու ժամն է, և իրենք պիտի գնան: Ես սկսեցի արագ-արագ տոպրակների մեջ սնունդ լցնել, որ տանեն իրենց հետ:

Հարսս հագցնում էր երեխայի շորերը, երբ հայտնաբերեց, որ հեռախոսը չի գտնում:

Վերցրեցի հեռախոսս, որ զանգեմ նրան: Հարսս ասում էր, որ պետք չէ, հիմա կգտնի, բայց ես, միևնույնն է, զանգեցի: Եվ գիտեք ինչ, իմ զանգին նա դրել էր…շան հաչոց…

Արցունքները գնացին աչքերիցս…այսինքն որդիս էլ գիտեր դրա մասին, բայց թույլ էր տվել, որ կինն ինձ այդպես ծաղրի: Ես այնքան ամաչեցի հյուրերիս մոտ:

Իսկ այսօր էլ զանգեց որդիս և այնպես խոսեց, կարծես ոչինչ չի եղել: Ասաց, որ շինանյութ է գնել, որ անմիջապես տեղափոխվելուց հետո վերանորոգեն բնակարանը, իսկ ես պատասխանեցի, որ տունը նրանց չեմ տա:

Որքան էլ սիրեմ որդուս և թոռներիս, երբեք չեմ կորցնի ինքնասիրությունս: Եթե նրանք կարող էին ծաղրել ինձ, թող ինքնուրույն էլ զբաղվեն լուրջ հարցերով:

Նյութի աղբյուրը Ինֆո Արմենիա

(Visited 47 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS