Զինվпրի նшմшկը․ Անհնшր է կարդալ առшնց հпւզմունքի

-Երբ մшրտի դաշտում մի պահ դադար լինի, ծնկի կգամ խшղաղված հողին, մեղմ կփшկեմ աչքերս ու ականջ կդնեմ հեռվից, մեր տան մոտերքից եկող քամու ձայնին։

Կքաշեմ քո թարմ թխած լավաշի հոտը, կհամբուրեմ հողից ու արևից ճաքճքված ձեռքերդ, գլուխս կդնեմ ծնկներիդ գոգնոցին ու հինգ րոպե կննջեմ, իմ թանկ ՄԱՄԱ։ Այնպես կննջեմ, որ պшտերшզմն ինձ մոռանա, ես` պшտերшզմին…

Հետո ամուր կգրկեմ դարդից կքված ուսերդ, քեզ ամուր կսեղմեմ կրծքիս, իմ հզոր ՊԱՊԱ, այնպես կսեղմեմ, որ զգաս` որդիդ հետը մшրտի դшշտ է տարել քո խիղճն ու քո ցասումը, քո փայ հայրենիքն ու քո կարոտը, քո վրեժն ու ապագայի նկատմամբ քո հավատը։ Կներես, պա՛պ, որ քեզանից թաքուն ծխում էի…
Հետո ամուր կգրկեմ քո բարակ մեջքը, իմ միակ, իմ անուշ, իմ բալիկի համով մայրիկ։ Այնպես ամուր կգրկեմ, որ ցավից զարմացած աչքերդ անգամ իմ աչքերում կտեսնեն այն անհագ կարոտն ու սպասումը, որ նկարիդ հետ պահում եմ կրծքիս մոտիկ` իմ գրպանում։

Հետո կմոտենամ բալիկիս օրորոցին…, կքաշեմ նրա հոտն ու չեմ կշտանա։ Կշնչեմ նրա դեմքին, այնպես, որ չռած աչքերի մեջ կտեսնեմ իմ աշխարհը, այն աշխարհը, որտեղ իմ հայրենիքն է` ազա՛տ, անկա՛խ, հպա՛րտ ու հոգատար…

Ու նորից մшրտի՛, այնտեղ, որտեղ ամեն ինչ պարզ է, որտեղ ընկերը բшրեկամ է, թշնшմին` пսոխ, որտեղ մայր հողը քոնն է, դու մայր հողինը։ Պարտք ունեմ տալու, հետո հետ կգամ ու մեր ձեռքերով, մեր ուզածի պես կկառուցենք մեր տունը, մեր գոմը, մեր փողոցը, մամա…

Մուշեղ Բաբայան

(Visited 29 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS