Զուտ իրավական դիտարկում. Արփինե Հովհաննիսյանը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին

Արտակարգ դրության ռեժիմը որպես կանոն ենթադրում է,

որ երկրի համար բնականոն կյանքի վերադառնալը պահանջում է տևական ժամկետ, հենց այս տրամաբանությամբ է, որ օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն։

Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Զուտ իրավական դիտարկում։ «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ արտակարգ դրությունը ամբողջ Հայաստանի Հանրապետությունում կարող է երկրաձգվել 30 օրով։

Այլ մեկնաբանման պարագայում կարող է ստացվել, որ օրենքը թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, որ երկում դեռևս կան (շարունակվում են պահպանվել) հայտարարված արտակարգ դրության համար հիմք հանդիսացող հանգամանքներ,

( սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ), սակայն արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չկա, եթե ի սկզբանե արտակարգ դրությունը հայտարարվել է, օրինակ, հենց 30 օրով:

Արտակարգ դրության ռեժիմը որպես կանոն ենթադրում է, որ երկրի համար բնականոն կյանքի վերադառնալը պահանջում է տևական ժամկետ, հենց այս տրամաբանությամբ է, որ օրենքը նախատեսում է 30-օրյա ժամկետը ևս 30-օրով երկարաձգելու հնարավորություն»:

Աղբյուրը news.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS