Քիչ առաջ Հանրայինի եթերում Վաղարշապատի (Էջմիածնի) քաղաքապետ Դիանա Գասպարյանը տեղեկացրեց,
որ օրեր առաջ ինքն ինքնամեկուսացվել ու կորոնավիրուսի թեստ է հանձնել: Նա նշեց, որ պատճառը վարակի ռիսկային գոտում գտնվողների հետ շփումն է եղել:
Աշխատանքային պարտականությունները նա կատարել է տնից, միայն այն բանից հետո, երբ բացասական է եղել նաև երկրորդ թեստը, քաղաքապետը դուրս է եկել ինքնամեկուսացումից ու մեկնել աշխատավայր:
Նյութի աղբյուրը՝ mamul.am