Թարմացում. Կորոնավիրուսով հաստատված դեպքերի տվյալները այս պահի դրությամբ

Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 43 նոր դեպք է գրանցվել:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1291 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 20-ին հաստատվել է կորոնավիրուսի 1339 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 13373 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 854): Փաստացի այս պահին բուժվում է 737 անձ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 580 անձ (վերջին մեկ օրում՝ 22 մարդ), 22 պացիենտ մահացել է:

Նյութի աղբյուրը՝ News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS