Թեստ. ընտրեք դռներից մեկը և մենք ձեզ կպատմենք, թե ինչ է թաքցնում ձեր ենթագիտակցությունը

Երբև է մտածե՞լ եք, թե ինչու են որոշակի գույներ ձեզ մոտ ասոցացվում կոնկրետ զգացմունքների ու հույզերի հետ։

Օրինակ, ինչպես են առաջացել «ջղայնությունից կանաչել», «կատաղությունից կարմրել» կամ «վշտից սևանալ» արտահայտությունները։

XX դարի սկզբին գիտնականները կապ հայտնաբերեցին մարդու հույզերի և տարբեր գույների միջև։ Փորձերը ցույց են տվել, որ այս մոտեցումը ակտուալ է հիշողությունների հետ կապված զգացմունքների դեպքում։ Ըստ գիտնականների, եթե մարդը նույնիսկ դեռ չի էլ կողմնորոշվել, թե ինչ վերաբերմունք ունի կատարվածի նկատմամբ, նրա ենթագիտակցությունն արդեն գիտի, թե արդյոք դա դրական հիշողություն է, թե բացասական։

Մտածեք ձեր կյանքում տեղի ունեցած ինչ որ մի իրադարձության մասին և ընտրեք գույներից մեկը, որն ըստ ձեզ ամենից շատն է ասոցացվում դրա հետ, իսկ EnterTrain-ը կպատմի, թե ինչ է թաքցնում ձեր ենթագիտակցությունը։

Կարմիր

Եթե դուք ընտրել եք կարմիր դուռը, նշանակում է, որ դա շատ ուժեղ հիշողություն է և անպայման դրական։ Ապրած հիացմունքը, ուրախությունը, սիրահարվածության պահը. այս ամենը կարող է կարմիրի հետ ասոցացվել։

Դեղին

Դեղինն ընտրում են ավելի քիչ վառ հիշողությունների դեպքում, բայց ամեն դեպքում այն դրական տրամադրություն է կրում իր մեջ։ Թեթև և լուսավոր մտքեր ինչ–որ բարի բանի մասին։

Կանաչ

Եթե ընտրել եք կանաչ դուռը, նշանակում է, որ այն իրադարձությունը, որի մասին մտածել եք, թեթև տխրություն է կրում իր մեջ. փոքր անհաջողություններ և վիրավորանքներ։ Ենթագիտակցությունը ձեր ընտրած հիշողությունը դասակարգում է որպես ոչ այնքան հաճելի։

Կապույտ

Կապույտ դուռը ամենատհաճ հիշողություններն է իր մեջ կրում, որոնք միայն հիշելուց ձեր սիրտը ճմլվում է։ Նման մտքերը կարող են վնասել ձեր հոգեկանը, անքնության պատճառ դարձել։ Միակ ճիշտ որոշումն այս դեպքերում այդ իրադարձությունների մասին հնարավորինս շուտ մոռանալն է։

Նյութի աղբյուրը՝ EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

(Visited 452 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS