«Թող Նիկոլը տեսնի». երեկ գիշեր հայերին դուրս են հանել «Դոմոդեդովո» օդանավակայանից

Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին:

Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել: Տեսանյութում երեւում է, որ հայերը օդանավակայանի տարածքից դուրս հավաքված են եւ չգիտեն ուր գնալ.

«Իբր ախտահանում են, բայց խաբեցին, դուրս հանեցին: Թող բոլորը տեսնեն սա, թող Նիկոլը տեսնի, որ ասի՝ իրա գծերն էնքան թուլացրել է, որ իր պետության ժողովրդին հանում են դուրս: Մի հատ օդանավն ի՞նչ է, որ չեն կարողանում բերեն»,-ասում է հայերից մեկը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից մշտապես «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել: Օդանավակայանում մնացողները հրաժարվել էին տեղափոխվել հյուրանոցներ, քանի որ մտածում էին, որ եթե մնան օդանավակայանում, չվերթ լինելու դեպքում առաջնահերթ իրենք կվերադառնան:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել էր 268 հայերի, որոնք պետք է վերադառնան, նրանցից 120-ը գիշերում էին այնտեղ:
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայից Հայաստան չվերթ եղել է ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին, ՀՀ էր վերադարձել 260 քաղաքացի։

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: «Արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ»,-ասել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նյութի աղբյուրը՝ news.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS