Թուրքը դուք եք, որ ժողովրդին կոտորելով ու սովի մատնելով ստիպեցիք մեկնել Հայաստանից. Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թուրքը՝ դուք եք․ Շարմազանովը ժողովրդին իր առաջնորդի հետ նույնացնում է թուրքի և ադրբաջանցու հետ

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն անդրադառնալով Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշների Արթուր Ալեքսանյանի և Գևորգ Ղարիբյանի թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ տարած հաղթանակներին , իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին,իսկ Գևորգ Ղարիբյանը 8-0 հաշվով՝ ադրբեջանցուն։

Հ.Գ.Հայկը հաղթում է Բելին։

Օրեր առաջ, հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը  Շարմազանովը խոսելով ՀՀ իշխանությունների և մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր դիտարկմամբ սխալների և բացթողումների մասին, հայտարարել էր,

որ Հայկը ի դեմս իրեն և իր այսպես կոչված թայֆայի պետք է հաղթի Բելին։ Ինչ է ստացվում, Շարմազանովն այսօրվա իր թեզով Բելին այսինքն՝ թուրք և ադրբեջանցի մարզիկներին նույնացրել է ժողովրդի կողմից ընտրված ՀՀ իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի հետ։

Շարմազանովի նման մոտեցումը ամենևին էլ պատահականության կամ անտակտության դրսևորում չէ։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, իսկ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը ևս քաղաքական դրդապատճառներ ունի:

Ի դեպ, այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Բաքվում` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների ընթացքում:

«Հայաստանի նախկին նախագահը արդեն ավելի քան մեկ տարի է ինչ կալանքի տակ է: Նա ձերբակալվեց ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու մտադրության վերաբերյալ հայտարարությունից հետո:

Քննություն է իրականացվում նաև այն նախագահի հանդեպ, որը Հայաստանը ղեկավարում էր ընդամենը երկու տարի առաջ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, և ըստ մամուլի հրապարակումների՝ նախկին նախագահի դեմ հարուցված այդ գործն արդեն իսկ փոխանցվել է դատարան:

Այդ բոլոր գործողությունների պատճառն այն է, որ նախկին նախագահները քննադատության են ենթարկել գործող իշխանություններին», — դիմելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարին նշել է Ալիևը:

Ամեն ինչ շատ պարզ է ու հստակ, պարոն Շարմազանովը փորձելով հասարակությանը շեղել Ալիևի դարակազմիկ այս հայտարարությունից փորձում է հասարակությանը ցույց տալ, որ իրենք չեն վայելում թուրքերի կամ ադրբեջանցիների համակրանքը և որ իրենք հայրենասեր տղերք են։

Այսքանից հետո մնում է թերևս ասել։ Թուրքը դուք եք, որ ձեր քաղաքական հայրերի համար «դոշ» է տալիս Ադրբեջանի նախագահը տալով քաղբանտարկյալ «որակավորումը»։

Թուրքը դուք եք, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի առաջ մարեցիք Ծիծեռնակաբերդի լույսերը։

Թուրքը դուք եք, որ ստորագրեցիք հայ-թուրքական հայտնի արձանագրության ներքո, կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանությունը։

Թուրքը դուք եք, որ ժողովրդին կոտորելով ու սովի մատնելով ստիպեցիք մեկնել Հայաստանից և աշխատանք փնտրել օտար երկրներում ընդհուպ մինչև Թուրքիայում։
Իսկ ժողովուրդը ի դեմս Հայկի, այուամենայնիվ հաղթեց Բելին։ Հաղթեց ջախջախիչ հաշվով։

Հ․Գ․ հարկ եմ համարում հիշեցնել, թե ի դեմս Հայկի ժողովուրդը քանի նետով հաղթեց Բելին։

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS