Ժամանակն է հասկանալ, որ չկա հին ու նոր Հայաստան։ Հայաստանը մեկն է …Էդուարդ Շարմազանով

Ժամանակն է հասկանալ,որ չկա հին ու նոր Հայաստան. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ։ Աշխարհում և մեր տարածաշրջանում դեռևս չի հաղթահարվել կորոնավիրուսի համաճարակը։
Յուրաքանչյուր նոր օր՝ մեր քույրերի և եղբայրների շրջանում ավելանում է վարակակիրների թիվը։Արտակարգ ռեժիմի այս պայմաններում մենք պարտավոր ենք պահպանել կարգապահությունն ու անվտանգությունը, ինչպես նաև զերծ մնալ անհարկի ներքաղաքական փոխհրաձգություններից։

Կորոնավիրուսի մարտահրավերը չոքել է բոլորիս դռանը և հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ։
Իշխանությունն առողջ քննադատությունը պետք է ընդունի և օգտակար հետևություններ անի, այլ ոչ թե սվիններով ընդունի։
Ինչպես կասեր դասականներից մեկը, “քննադատել”՝ հոգեպես տառապել է նշանակում։

Ժամանակն է հասկանալ, որ չկա հին ու նոր Հայաստան։ Հայաստանը մեկն է և այն բոլորինս է։
Այսօր աշխատելու և համաճարակը կանխելու ժամանակն է։ Համաճարակի դեմ պայքարն ու համաճարակի կանխումը քարոզարշավ չէ։
Սա քաղաքական որևէ ուժի, կուսակցության հարց չէ: Սա ազգային անվտանգության, պետության եւ հանրսյին առողջության հարց է:

Հ.Գ. Հայկը հաղթել է Բելին, հաղթելու է նաև կորոնավիրուսին։

Առողջ եղեք»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS