Ի՞նչ անել երբ ջերմաչափ է կոտրվել․ Այս խորհուրդը փրկել է բազմաթիվ մարդկանց․ Սա պետք է բոլորն իմանան

Կոտրված սնդիկով ջերմաչափը խնդիր է, որն անգամ հասուն մարդկանց մոտ է խուճապ առաջացնում։ Շատ մարդիկ չգիտեն, ինչպես ճիշտ հավաքեն սնդիկը և ջերմաչափի բեկորները, որպեսզի իրենց և իրենց հարազատների կյանքին վտնագ չսպառնա։

Այսօր մենք որոշել ենք կիսվել ձեզ հետ գլխավոր կանոններով, որոնք պետք է անեք եթե ջերմաչափը կոտրվել է։

1․ Հանեք բոլորին այն հաստատությունից, որտեղ կոտրվել է սնդիկը, չմոռանաք տնային կենդանիների մասին նույնպես։

2. Օգտագործեք օդորակիչ, որպեսզի նվազեցնեք սենյակի ջերմաստիճանը մինչև 16-18 աստիճան։

3. Ամուր փակեք սենյակի դուռը և բացեք բոլոր պատուհանները։

4. Համոզվեք, որ սնդիկ չկա հագուստի կամ կոշիկների վրա։

5. Հագեք ռեզինե ձեռնոցներ և բժկական դիմակ։

6. Պատրաստեք կափարիչով ապակե տարա (հենց այդտեղ եք հավաքելու սնդիկը)։ Մի մոռացեք լցնել տարան ջրով։

7. Հավաքիր սնդիկի գնդակները ներարկիչի կամ հոգնայի օգնությամբ և տեղափոխեք այն ջրով լին ապակե տարայի մեջ։ Եթե հատակին մնացել են ապակու փոքրիկ կտորներ, հավաքեք այն սպունգով, կամ թաց թերթով։

Սնդիկը հավաքելու բոլոր գործընթացների վերջում հարկավոր է կրկնակի լվանալ հատակը սպիտակացնող նյութով, որը պարունակում է քլորը։ 1 լիտր ջրին օգտագործեք 1 ճաշի գդալ սպիտակացնող միջոց։ Հատակը պետք է մաքրել այդպես շաբաթական 2 անգամ, մեկ ամվսա ընթացքում։ Ոչ մի դեպքում չի կարելի դեն նետել սնդիկով լի տարան, այն հարկավոր է տանել մասնագիտացված հատատություն, եթե ունեք այդպիսինը ձեր քաղաքում։

Եթե դուք նույնպես ունեք լավ տարբերակներ, ապա գրեք դրանք մեկնաբանություններում։ Անվտանգությունը բոլորիս խնդիրն է։

Նյութի աղբյուրը՝ ArmPost.net

Չմոռանաք տեղեկացնել մտերիմներին

(Visited 67 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS