Կորոնավիրուսից վարակման առաջին ախտանիշը բարձր ջերմությունն է, հատարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը «Ռոսիա 1»-ի հետ հարցազրույցում:
«Մարդիկ պատմում են, որ արթնանում են գիշեվա կեսին՝ կարծես մթագնության մեջ, նրանք իրենց սարսափելի են զգում, չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,- պատմել է նա:Նա հավելել է, որ դրանից հետո պացիենտները սարսուռ են զգում:
«Ամենահավաստի ախտանիշը տենդն է ու 38 աստիճանից բարձր ջերմությունը, ինչը նկատվում է պացիենտների 90%-ի մոտ»,- նկարագրել է մասնագետը:
(Visited 79 times, 1 visits today)