Ի՞նչ է կատարվել․ Լարված իրավիճակ Արցախում․ տեսանյութ

Արցախի Ստեփանակերտ քաղաքում այսօր` ապրիլի 5-ին Արցախի հեղափոխական կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել, որն անցել է լարված մթնոլորտում:

Ոստիկանները հավաքված մի քանի տասնյակ մարդկանց հորդորել են գնալ տուն, քաշքշոց է սկսվել, սակայն ակցիան տեղի է ունեցել:

Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ իրենց ակցիան խաղաղ է, իսկ եթե կորոնավիրուսի հետ կապված են հորդորում գնալ տուն, ապա պետք է երկրում արտակարգ դրություն հայտարարել:

Նա հայտարարել է, որ չի ընդունում Արցախում ընտրությունների արդյունքները:
Մասնակիցները պահանջել են, որպեսզի չեղարկվեն ԱՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները։

Բողոքել են թե Արայիկ Հարությունյանից, թե Արցախի գործող իշխանություններից։
Նրանք կոչերով են հանդես եկել, որպեսզի արցախցիները հետևեն իրենց։

https://www.facebook.com/AnkaxTV/videos/537833073481199/?t=437

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS