Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում ԱԱԾ-ի իրականացրած գործողությունների ժամանակ այսօր՝ ապրիլի 9-ին կաշառք վերցնելու համար ձերբակալվել են բաժանմունքի պետը, պետի տեղակալը և օպերատիվ ծառայողը։
Այս մասին հայտնում է Araratnews.am-ը։
Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն, նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում։
Նյութի աղբյուրը՝ mamul.am
(Visited 191 times, 1 visits today)