Ի՞նչ է կատարվում. Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում լարված իրավիճակ է

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայում այս պահին լարված և կոնֆլիկտային վիճակ է։

Շուրջ 2000 աշխատողներին այսօր տուգանքների միջոցով թույլ չեն տվել աշխատել: Ըստ կառավարության որոշման համաձայն, ապրիլի 20-ից տեքստիլը կարող էր աշխատել։
Արտադրամասի ղեկավարությունը մոտ 50 ավտոբուս է տրամադրել աշխատողներին աշխատավայր հասնելու համար։

Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները մտել են կարի ֆաբրիկա և պահանջել տեղաշարժման թերթիկ։ Բայց քանի որ տնօրինությունն է հոգացել տեղաշարժման հարցը, աշխատակիցներն առանց թերթիկների են աշխատանքի գնացել։

Ոստիկանները բոլորի նկատմամբ 100.000 դրամի չափով վարչական տուգանքներ են կազմել։ Մոտ 2000 աշխատողներ տուգանվել են:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS