Իմանալով՝ թե ինչ կարող եք անել սևացած ու գրեթե փչացած բանաններով, այլևս աղբը չեք գցի դրանք

Եթե սառնարանում հայտնաբերել եք սևացած, չափից ավել փափկած բանան, նույնիսկ չմտածեք դրանք աղբը գցելու մասին:

Առանց ալյուրի և շաքարավազի այս թխվածքը աներևակայելի համեղ ու օգտակար է ստացվում, ավելին, պատրաստվում է ընդամենը 3 բաղադրիչից և 15 րոպեում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

2 բանան
4 ձու
ազնվամորի (թարմ կամ սառեցրած)

Պատրաստման եղանակ.

Ամեն ինչ չափազանց պարզ ու հարմար է: Սկզբում պետք է պատառաքաղով տրորել բանանները:

Բանաններից այսպիսի պյուրե է ստացվում:

Ձու ավելացնել:

Լավ խառնել:

Կեքսի ֆորմային կարագ կամ ձեթ քսել: Յուրաքանչյուր հատվածում 2-3 հատիկ ազնվամորի դնել: Ցանկության դեպքում կարող եք ավելի շատ…

Հատապտուղների վրա բանանա-ձվային խառնուրդ լցնել:

Տաքացնել ջեռոցը, մեջը ուղարկել տապակը: Թխել կեքսերը 12-15 րոպե՝ 180ºC ներքո:

Կեքսերի պատրաստ լինելը կարող եք հասկանալ ըստ ոսկեգույն կեղևի: Հանել ֆորման ջեռոցից, սպասել, որ մաֆինները սառեն և…

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 68 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS