Ես մտածում էի, որ մեծահոգի քայլ եմ անում՝ համաձայնվելով հիվանդ երեխա լույս աշխարհ բերել: Ինձ թվում էր, ես հերոսական քայլ եմ անում՝ փոքրիկ անպաշտպան, թեկուզ ոչ լիարժեք առողջ մարդուն ծնվելու հնարավորություն տալով:
Ես պատկերացնում էի, թե ինչպես եմ ինձ նվիրում փոքրիկ երեխայիս, ինչպես եմ զբաղվում նրա բուժմամբ, զարգացմամբ: Իսկ շուրջս բոլորն ինձ հարգում ու օգնում են:
Այն մասին, որ սրտիս տակ հիվանդ երեխա եմ կրում, գիտեին միայն ամուսինս ու հավատացյալ ընկերուհիս: Նա ինձ համոզում էր, որ չի կարելի խառնվել Աստծո գործերին: Ու երբ ես գիտակցեցի, որ միմիայն ինձնից է կախված, երեխաս կապրի թե ոչ, հասկացա, որ չծնված մարդու կյանք ընդհատելու իրավունք չունեմ:
Արդյունքում ամեն ինչ շատ վատ ստացվեց: Ես մեծ սխալ եմ գործել. իմ որոշման պատճառով որդիս ոչ թե ապրում է, այլ գոյատևում: Ես փչացրել եմ ի , ամուսնուս ու ավագ դստերս կյանքը:
Հիմա ամուսինս 3 տեղ է աշխատում, որ հասցնի հոգալ մեր բոլորի կարիքները, դստերս հետ ընդհանրապես ժամանակ չեմ անցկացնում, իսկ նա առաջին դասարանում է սովորում, այնքան ունի իմ կարիքը:
Երբ տղայիս հետ հիվանդանոց եմ պառկում, խեղճ աղջիկս գրեթե ամբողջ օրը միայնակ է մնում տանը:
Ես արդեն խելագարվում եմ, մեղադրում ինձ, որ ժամանակին չընդհատեցի հղիությունս, չլսեցի բժիշկներին… Ես շատ եսասիրաբար եմ վարվել ու հիմա դրա համար չափազանց մեծ գին եմ վճարում…
Նյութի աղբյուրը՝ Ինֆո Ժամանց