Ինեկոբանկը 20 մլն դրամ է փոխանցել «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը

Ինեկոբանկը մարտի 19-ին 20 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել Հայաստանում նոր կորոնավիրուսը հաղթահարելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր շինության կառուցման մասին գրառում էր կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։

Նյութի աղբյուրը՝ www.lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS