Ինչու՞ Տիգրան Ավինյանը չկա նախընտրական ցուցակներում․ Նա հենց նոր գրառում է կատարել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Որոշում եմ կայացրել, որ առաջիկա ընտրություններում մեր կուսակցության նախընտրական ցուցակում չեմ լինելու: Դրանով հանդերձ՝ պահպանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի կարգավիճակը` հորդորելով ընտրություններում քվեարկել մեր կուսակցության օգտին:

Սա է այն ընտրությունը, որն ապահովելու է մեր երկրի ժողովրդավարության անշրջելիությունն ու ինքնիշխանության պահպանումը, ինչը կենսական կարևորություն ունի մեր պետության հետագա զարգացման համար:

Նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին կխոսեմ ընտրություններից հետո՝ առայժմ միայն հավելելով, որ այս փուլում առավել նպատակահարմար եմ համարում կենտրոնանալ ՀՀ փոխվարչապետի պարտականությունների կատարման վրա:

(Visited 75 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS