Ինչպես կանցկացվեն Վերջին զանգի միջոցառումները․ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնում է

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն:

Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը: «Մենք արդեն իսկ դպրոցներին ուղարկել ենք համապատասխան շրջաբերական:

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջոցառումը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը և պահպանելով կանոնները, որոնք գործում են նման միջոցառումներ կազմակերպելիս»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշեց, որ նախարարության վերջին տարիների քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխությունից, շռայլ գործընթացներից և ավելի շատ խոսվի վերջին դասի մասին, որպես ուսումնական գործն ամփոփող ու ուսուցիչներին ու աշակերտներին իրենց անցած չանապարհը ամփոփելու հնարավորություն տվող միջոցառում: Ժաննա Անդրեասյանը նաև հայտնեց, որ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան Վերջին զանգի դրամահավաքներից:

«Արդեն իսկ ստանում էինք այդ գործընթացի հետ կապված ահազանգեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ցանկացած իրավիճակում խուսափել այն դրամահավաքներից, որոնց մասով ահազանգեր ենք ստանում:

Կարծում եմ, որ մենք, երբ խոսում ենք ուսումնական պրոցեսը վերաիմաստավորելու մասին, դրա կարևոր բաղադրիչն է հասկանալ՝ գումարը չէ, որով որոշվում է գործընթացին տրվող նշանակությունն ու կարևորությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Աղբյուր

(Visited 45 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS