Ինչպես պատրաստել սև թթի մուրաբա, սա գանձ է, որ պետք է լինի բոլորի տանը․ Հրաշալի բաղադրատոմս

Սև թթի մուրաբան շատ համեղ է և շատ օգտակար։ Սև թթի մուրաբան ունի բուժիչ հզոր ազդեցություն։

Այն որպես դեղամիջոց պետք է լինի յուրաքանչյուր տանը։

Բաղադրամասեր 1 կգ սև թթին ՝ 1,5 կգ շաքարավազ։

Պատրաստման եղանակը Թութն ընտրել, պոչերը հեռացնել, ապա լցնել թասի մեջ, վրան՝ նախատեսված շաքարավազի կեսը: Դնել մի կողմ 5-6 ժամ:

Գոյացած հյութը դատարկել մեկ այլ թասի մեջ, ավելացնել շաքարավազ ու օշարակը եփել:

Երբ օշարակը մի քիչ հովանա, պատրաստած թութը լցնել մեջը, թեթևակի թափահարել, որ բոլոր պտուղները հյութով ծածկվեն, ապա դնել մարմանդ կրակին ու եփել մինչև պատրաստ լինելը: Վերջում քափը քաշել ու լրիվ հովանալուց հետո լցնել մաքուր ապակյա բանկաների մեջ:

Աղբյուր

(Visited 227 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS