Միկոզը բավականին տարածված և տհաճ հիվանդություն է, որն առաջանում է ոտքերի սխալ կամ ոչ բավարար խնամքի հետևանքով:
Սակայն սնկային հիվանդություն հեշտությամբ կարող եք ձեռքբերել նույնիսկ լոզավազան կամ թանկարժեք SPA-սրահ այցելելով: Շատ դեպքերում դեղատնային պրեպարատները խոստանում են բուժել միկոզն ու կոշտուկները, սակայն իրականում արդյունք չեն ապահովում:
Պատրաստում ենք սնկային հիվանդությունների դեմ լավագույն միջոցը, որը կօգնի հեշտությամբ ազատվել տհաճ խնդրից:
♦ ասպիրին՝ 10 հաբ, փշրած վիճակում
♦ կիտրոնի հյութ՝ 2 ճ.գ.
Ինչպես պատրաստել.
Ասպիրինից պատրաստված փոշու մեջ ավելացնել կիտրոնի թարմ քամած հյութ և խառնելով ստանալ մածուկանման զանգված:
Ինչպես կիրառել.
Լավ լվանալ ոտքերը տաք ջրով: Մածուկը քսել ախտահարված հատվածներում և թողնել 25-35 րոպե: Հեռացնել խառնուրդի մնացորդները 40-50 ջերմաստիճանի մեծ քանակությամբ ջրով: Չեչաքար վերցրեք և մերսող շրջանաձև շարժումներով հեռացրեք մ ա հ ա ց ա ծ բջիջները:
Լվացեք ոտքերը, չորացրեք փափուկ կտորով: Խոնավեցրեք մաշկը եթերայուղեր պարունակող քսուքով:
Լավ արդյունքի հասնելու համար կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ: Բուժման ընթացքում մի կրեք բաց և նեղ կոշիկները, սինթետիկ զուգագուլօաներ և գուլպաներ:
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը