Լավ լուր․ Հուլիսին 77 հազար քաղաքացու թոշակներն ու նպաստները կավելանան

Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։

Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում:

Ըստ առաջարկի՝ պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77 000 շահառուի համար կդառնա առնվազն 25500 դրամ։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Ժամանց

(Visited 98 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS