Լավ լուր․ 15 ռшզմшգերի վերшդшռնում են հшյրենիք․ Նիկոլ Փաշինյան

Իրավաբան․net-ը գրում է․ «Մեր գերեվшրվшծ եղբայրներից ևս 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն»,- այս մասին Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի, նրանք ճանապարհին են, երբ որ կլինեն ՀՀ տարածքում, ես դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ։ Էս պահին եկեք էսքանով սահմանափակվենք։

Ես հույս ունեմ, որ Գավառում մեր հավաքի ժամանակ կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղերդել, բայց այս պահին հետևյալն է՝ 15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և էս պահի խնդիրին է իրենց ընդունենք, հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք մյուսների վերադարձի հարցերով:

Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չենք կասկածում, որ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք։ Դա ժամանակի խնդիր է, և մեզ պետք է համբերություն։

Ես ուզում եմ ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում և նրանց վերադարձն էլի հետաձգվում է։ Ես հույս ունեմ, որ նրանք ըմբռնումով կմոտենան։ Որովհետև հիմա սա ամենադժվար պահն է, երբ, ցավեք, չենք կարող բոլորին միանգամից վերադարձնել և որ վերադառնում է մի մասը։

Իհարկե, էսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար էդ սպասման բեռն ու ծանրությունն ավելի ծանրանա։ Բայց էս է ճանապարհը։ Մենք մեր եղբայրներին պետք է խումբ-խումբ վերադարձնենք։

Եվ մենք ամեն ինչ անում ենք էդ նպատակն իրագործելու համար։ Եկեք հիմա մանրամասներ չասեմ։ Նրանք որոշ ժամանակ անց կլինեն ՀՀ տարածքում, և էդ ժամանակ արդեն լիարժեք անուն-ազգանուններով, բնակավայրերով, այլ հանգամանքներով ես ավելի մանրամասն կասեմ։

Էնպես որ եկեք մեր եղբայրներին բարի վերադարձ մաղթենք։»,- ասաց նա։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Նյութի աղբյուրը՝ Իրավաբան․net-

(Visited 39 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS