Լավ լուր. Օդանավը «Դոմոդեդովո»-ից ուղղություն վերցրեց դեպի Երեւան. վերադառնում է 203 քաղաքացի.

«S7» ավիաընկերության օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից ուղղություն վերցրեց դեպի Երեւան։

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՀՀ դեսպանությունը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Մոսկվա-Երեւան չորրորդ չարտերային թռիչքով Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի։
Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։

Օդանավով Հայաստան են տեղափոփվում նաեւ ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ եւ այլն)։

Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար»:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS